Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը մեկնաբանել է ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։
«Ես «Ռեալի» հետ ոչ մի խնդիր չունեմ պայմանագրի պայմանների և գումարի առումով: Ես գիտեմ, որ «Ռեալից» ավելի լավ տեղ չկա: Ես պարզապես ուզում եմ ինձ կարևոր զգալ: Սա իմառաջնահերթությունն է։ Ամեն ինչ կորոշեմ ակումբի հետ միասին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշենք, որ 33-ամյա իսպանացու գործող պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին: