Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպան Լուկա Էրնանդեսով։
Մյունխենյան ակումբը «սերուցքայիններին» հայտնել է, որ պատրաստ է վաճառել նրան 60 միլիոն եվրոյով, հայտնում է Defensa Central-ը։
Ֆրանսիացի 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:
Նա մյունխենյան ակումբ է տեղափոխվել 2019 թվականին «Ատլետիկոյից» 70 միլիոն եվրոյի դիմաց։