Մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մարտի 24-ին՝ ժամը 16:30-ին և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մարտի 24-ին՝ ժամը 18:15-ին։
Թուրքիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: