«Չելսին» ցանկանում է վաճառել դարպասապահ Էդուար Մենդիի տրանսֆերը, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է 29-ամյա սենեգալցու խաղից և ցանկանում է հիմնական դարպասապահ դարձնել Կեպա Արիսաբալագային։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։