«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Ռոման», եթե ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռանա պաշտոնից, հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ մեծ է հավանականությունը, որ պորտուգալացի մասնագետը կհեռանա հռոմեական ակումբից։ Նրա ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ–ն։
Մոուրինյոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: