Հայտնի է, Բելգիայի հավաքականի նոր ավագի անունը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն դարձել է Բելգիայի հավաքականի նոր ավագը։

Այս մասին հայտնում է Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի կայքը։ Դե Բրույնեն փոխարինեց Էդեն Ազարին, ով ԱԱ-2022-ից հետո ավարտեց միջազգային կարիերան։

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​և Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն նշանակվել են Բելգիայի հավաքականի փոխավագ։