«Արսենալի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն շարքից դուրս է մնացել մրցաշրջանի մնացած հատվածում, հայտնում է «զինագործների» պաշտոնական կայքը։
24-ամյա ճապոնացին ծնկի վնասվածք է ստացել Եվրոպայի Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Սպորտինգի» դեմ պատասխան խաղի սկզբում։ Մարտի 21-ին նա Լոնդոնում վիրահատության է ենթարկվել, որից հետո խաղադաշտ չի վերադառնա մինչև այս ամառ։
Տոմիյասուն այս մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ կատարելով երկու գոլային փոխանցում: