Սուպերհամակարգիչը կազմել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության խորհրդանշական հավաքականը.
Հավաքականում ընդգրկվել են հետևյալ 11 ֆուտբոլիստները.
Դարպասապահ՝ Պետեր Շմեյխել
Պաշտպաններ՝ Դենիս Իրվին, Նեմանյա Վիդիչ, Ռիո Ֆերդինանդ, Գարի Նևիլ
Կիսապաշտպաններ՝ Ռոյ Քին, Փոլ Սքոուլզ, Բոբի Չարլթոն, Ջորջ Բեստ
Հարձակվողներ՝ Էրիկ Կանտոնա, Կրիշտիանու Ռոնալդու
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հիմնադրվել է 1878 թվականին։ «Կարմիր սատանաները» նվաճել են Անգլիայի առաջնության 20 տիտղոս:
Բացի այդ, մանկունիանցիները երեք հաղթանակ են տարել Չեմպիոնների Լիգայում, 12-ը՝ երկրի գավաթում։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում թիմը երրորդ տեղում է։