Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մնում է «Ռեալի» առաջնահերթ տրանսֆերը, սակայն անգլիացուն լուրջ մրցակցություն է սպասվում, ուստի մադրիդցիներն աշխատում են ուժեղացման այլընտրանքային տարբերակների վրա։
Սիլվան այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: