Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամը բանակցություններ է վարում Միլանի «Ինտերի» հետ, հայտնում է Calciomercato-ն։
Ներաձուրին դեռ հունվարին 25-ամյա ֆրանսիացու ձեռքբերման հիմնական հավակնորդների թվում էր, սակայն այն ժամանակ տրանսֆերը չկայացավ։
Հարձակվողը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը «Բորուսիայի» հետ, որն ավարտվում է այս ամառ, ուստի այժմ կարող է բաց բանակցել այլ ակումբների հետ։
«Ինտերն» արդեն ֆուտբոլիստին առաջարկել է հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով։
Այս մրցաշրջանում Թուրամը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: