Իլկայ Գյունդողանի տեղափոխությունը «Բարսելոնա» կարող է ձախողվել

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի տեղափոխությունը «Բարսելոնա» կարող է ձախողվել:

Ինչպես հայտնում է Relevo-ն, գործարքը հեշտ չի լինի ավարտին հասցնել, «Բարսելոնային», ամենայն հավանականությամբ, թույլ չի տա ձեռք բերել 32-ամյա կիսապաշտպանին ֆինանսական դժվարությունների պատճառով։

Ֆուտբոլիստը ստիպված կլինի զգալի կրճատել աշխատավարձը՝ արգելքը շրջանցելու համար: Բացի այդ, «Բարսելոնան» կասկածներ ունի ֆուտբոլիստի տարիքի հետ կապված, չնայած Չավին բարձր է գնահատում նրա որակները։

Նշենք, որ Իլկայ Գյունդողանը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագիրն ավարտվում է այս հունիսին։