«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Ռոման», եթե «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռանա պաշտոնից, հայտնում է Corriere dello Sport-ը:
Սպասվում է, որ Կոնտեն կհեռացվի արդեն այս շաբաթ, իսկ Ռայան Մեյսոնը կնշանակվի անգլիական թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:
Ըստ աղբյուրի՝ մեծ է հավանականությունը, որ պորտուգալացի մասնագետը կհեռանա հռոմեական ակումբից։
Նրա ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ-ն։
Մոուրինյոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: