Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի ապագայի հարցում հստակություն կա

Կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի ապագայի հետ կապված իրավիճակը չի փոխվել՝ 29-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանի վերջում կլքի «Լիվերպուլը» ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2017 թվականի ամռան վերջին։ Այդ ժամանակից ի վեր կիսապաշտպանը անցկացրել է 145 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 18 գոլ և 15 գոլային։