Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը հայտնվել է «Բավարիայի» և «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» արդեն կապ է հաստատել 19-ամյա գերմանացու ներկայացուցիչների հետ՝ պարզելու նրա ապագայի ծրագրերը։
Այս պահին տրանսֆերը քիչ հավանական է գնահատվում, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բայերի» հետ գնման տարբերակ չունի, և անձամբ ֆուտբոլիստը, ակնկալում է տեղափոխվել Եվրո 2024-ի ավարտից հետո։
Այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլիև 6 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: