Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, երեկ գոլ հեղինակելով «Ուդինեզեի» դեմ Ա Սերիայի 27-րդ տուրի խաղում (1-3), դարձել է Իտալիայի առաջնությունում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
Իբրան գոլ է խփել 41 տարեկան 166 օրականում՝ գերազանցելով միլանյան գրանդի նախկին կիսապաշտպան Ալեսանդրո Կոստակուրտայի ռեկորդը:
Ընթացիկ մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» կազմում անցկացրած 4 խաղում խփել է մեկ գոլ: