Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը կարող է գլխավորել «Բավարիան» կամ Մադրիդի «Ռեալը», հայտնում է Bayern & Germany-ն:
Աղբյուրի համաձայն՝ մասնագետը կարող է փոխարինել Անչելոտտիին մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում, նա նաև հետաքրքրված է մյունխենյան ակումբում աշխատելով։
Նշենք, որ Տուխելի վերջին աշխատվայրը եղել է Լոնդոնի «Չելսին»: Նա մարզել է նաև Դորտմունդի «Բորուսիան», ՊՍԺ-ն և գերմանական մի շարք թիմեր։