Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի Կարիմ Բենզեմային

Հարձակվող Կարիմ Բենզեման շուտով կերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ:

Ինչպես հայտնում է Get Football News France-ը՝ կողմերն արդեն պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը։

Նշենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից: Բենզեման Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում խփել է 11 գոլ։