ՊՍԺ-ն որոշում է կայացրել Մարկո Վերատտիի ապագայի հետ կապված

ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Մարկո Վերատտիի հետ, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա իտալացու հետ ակումբի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը:

Ֆուտբոլիստը ՊՍԺ-ում հանդես է գալիս  2012 թվականի հուլիսից։ Վերատտիի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։

Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։