Սերխիո Ագուերո. «Այն ինչ անում է այս տղան, խելագարություն է»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն պատմել է, թե ինչ է մտածում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլին Հոլանդի խաղի մասին Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Լայպցիգի» դեմ խաղում (7։0)։ Այս հանդիպման ժամանակ ֆուտբոլիստը դարձել է 5 գոլի հեղինակ։

«Սա խելահեղ հինգ գոլ էր։ Նա իսկական 9 համար է, մի խնդրեք նրան դրիբլինգ անել երկու կամ երեք մրցակցի կամ իրացնել անկյունայինները: Նա ռմբարկու է։ Այն, ինչ անում է այս տղան, խելագարություն է»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Ole-ն:

Նշենք, որ 22-ամյա նորվեգացին դարձավ Չեմպիոնների Լիգայի պատմության երրորդ ֆուտբոլիստը, ով մեկ խաղում 5 գոլ է խփել։ Նախկինում դա հաջողվել էր միայն Լիոնել Մեսսիին ու Լուիս Ադրիանոյին։