ՊՍԺ-ն չի կարողանում համաձայնության գալ հարձակվող Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ կողմերը չեն կարողանում արգենտինացու հետ պայմանավորվել նրա աշխատավարձի չափի շուրջ։ Հաղորդվում է, որ Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ ԱԱ-2022-ում հաղթելուց հետո կարծում է, որ ՊՍԺ-ում պետք է աշխատավարձի բարձրացում ստանա։
Շուտով հարձակվողն ու ակումբը նոր հանդիպում կանցկացնեն համաձայնագրի շուրջ։
Նշենք, որ 35-ամյա արգենտինացու գործող համաձայնագիրը փարիզյան թիմի հետ հաշվարկված է մինչև 2023 թվականի ամառ։ Այս մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։