«Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը շարունակում է մնալ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր նպատակը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 21-ամյա ֆուտբոլիստին բարձր են գնահատում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան և ակումբի տնօրենների խորհուրդը։ Խորվաթ պաշտպանով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Լիվերպուլը»:
Պաշտպանը «Լայպցիգում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 3 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։