Միլանի «Ինտերն» ու «Բարսելոնան» լուրջ տրանսֆերային ծրագրեր ունեն

Միլանի «Ինտերն» առաջիկա ամռանը կարող է 4 գործարք իրականացնել կատալոնական «Բարսելոնայի» հետ։ «Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան և սպորտային տնօրեն Մատեու Ալեմանին վերջերս հանդիպել են «Ինտերի» ղեկավարության հետ՝ քննարկելու մի քանի ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆեր, հաղորդում է Sport-ը:

Կիսապաշտպան Ֆրենկ Կեսսին, ինչպես նաև պաշտպաններ Ժորդի Ալբան և Սամուել Ումտիտին այս ամառ կարող են տեղափոխվել «Ջուզեպպե Մեացա»:

Իր հերթին «Բարսելոնան» կարող է հրավիրել կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչին, ով այժմ ներառված չէ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ծրագրերում։