«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրավիրվել է Շվեդիայի հավաքական՝ նախապատրաստվելու Եվրո-2024-ի որակավորման առաջին հանդիպումներին։
Իբրահիմովիչը, ով անցյալ հոկտեմբերին դարձավ 41 տարեկան, վերջին անգամ ազգային հավաքականում խաղացել է 2023 թվականի մարտին, երբ Շվեդիան 2:0 հաշվով պարտվեց Լեհաստանին 2022 թվականի աշխարհի առաջնության փլեյ–օֆֆում:
Նշենք, որ հարձակվողը ազգային հավաքականում անցկացրած 121 խաղում հեղինակել է 62 գոլ։