«Թոթենհեմը» որոշում է կայացրել Հարի Քեյնի ապագայի հետ կապված

«Թոթենհեմը» մտադիր չէ վաճառել Հարի Քեյնին, չնայած նրա գործող պայմանագրի ավարտին, հայտնում է Sky Sports-ը:

29-ամյա հարձակվողի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2023/24 մրցաշրջանի ավարտին։ Չնայած դրան, լոնդոնցիները մտադիր չեն բաժանվել Քեյնից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, նույնիսկ եթե նա նոր պայմանագիր չկնքի ակումբիհետ։

Ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում Քեյնը անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։