Իսպանիայի դատարանը վարույթ է ընդունել «Բարսելոնայի» դեմ բողոքը՝ կապված Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Խոսե Նեգրեյրայի կողմից վճարումներ ստանալու հետ, հայտնում է Կատալոնիայի Գերագույն դատարանի մամուլի ծառայությունը։
«Բարսելոնայի» երկու նախկին նախագահները կասկածվում են կոռուպցիայի և փաստաթղթերում խեղաթյուրելու մեջ։ Դատավորը հանձնարարել է նաև քաղաքացիական գվարդիայի աշխատակիցներին հետաքննել գործը։
Փետրվարի 15-ին հաղորդվեց, որ «Բարսելոնան» 1,4 մլն եվրո է վճարել DASNIL 95-ին, որը պատկանում է Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեային, ով այդ ժամանակ զբաղեցրել է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական մրցավարների կոմիտեի փոխնախագահը։