Մադրիդի «Ռեալն» և Մարկո Ասենսիոն չեն կարողանում համաձայնության գալ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոյի ապագան շարունակում է մնալ անորոշ, հայտնում է Marca-ն:

Աղբյուրի համաձայն, մադրիդյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել հարձակվողին, սակայն խանգարող հանգամանքը միայն ֆուտբոլիստի աշխատավարձն է:

Անձամբ ֆուտբոլիստը չի պատրաստվում համաձայնվել աշխատավարձի կրճատման, իսկ ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում Ասենսիոյին տարեկան 4 միլիոն եվրոյից ավել վճարել:

Նշենք, որ Ասենսիոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է  ընթացիկ մրցաշրջանի վերջում: