Եվրոպայի թոփ ակումբներից երկուսը սկսել են կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ փորձելով արագացնել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Մանու Կոնեի տրանսֆերը:
Ինչպես հայտնում է Sport Bild-ը, ՊՍԺ-ն և «Չելսին» ցանկանում են արագ ավարտել գործարքը:
Նշվում է, որ 21-ամյա ֆրանսիացին երազում է խաղալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում։
Ընթացիկ մրցաշրջանում Կոնեն գերմանական Բունդեսլիգայում անցկացրել է 23 հանդիպում: