«Չելսին» ծրագրում է բանակցություններ սկսել կիսապաշտպան Մատեո Կովաչիչի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ, հայտնում է Evening Standard-ը։
Կովաչիչի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին, սակայն «թոշակառուները» ցանկանում են ավելի երկար ժամանակ համագործակցել Խորվաթիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի հետ:
Այս խնդիրը լոնդոնյան ակումբի առաջնահերթություններից է։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։