«Բարսելոնայի» նախկին մարզիչներ Լուիս Էնրիկեն և Էռնեստո Վալվերդեն կարող են հարցաքննվել ակումբի հետ կապված կոռուպցիոն գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է El Pais-ը։Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսպանիայի դատախազությունը նախկին մարզիչներից պահանջում է որպես վկա ցուցմունք տալ։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարսելոնայի թիվ 1 քննչական դատարանը քրեական գործ է հարուցել ակումբի դեմ մրցավարական կոմիտեի անդամներին կաշառելու մեղադրանքով: