«Թոթենհեմը» մտադիր չէ վաճառել Հարի Քեյնին, չնայած նրա գործող պայմանագրի մոտալուտ ավարտին, հայտնում է Sky Sports-ը:
29-ամյա հարձակվողի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2023/24 մրցաշրջանի ավարտին։
Չնայած դրան, լոնդոնցիները մտադիր չեն բաժանվել Քեյնից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, նույնիսկ եթե նա նոր պայմանագիր չկնքի ակումբի հետ։
«Թոթենհեմի» հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։