Միլանի «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան հայտարարել է, որ թիմը բողոք կներկայացնի ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Պորտուի» դեմ պատասխան խաղում թիմի երկրպագուների մուտքը արգելափակելու վերաբերյալ (0-0):
«Մենք տոնում ենք քառորդ եզրափակիչի ուղեգրի նվաճումը, որին «Ինտերը» սպասել էր 12 տարի: Պետք է արժանին մատուցել մեր թիմին:
Բայց ես ցանկանում եմ նաև հիշեցնել մոտավորապես հազար երկրպագուների մասին, ովքեր, տոմսեր ունենալով, չէին կարողացել մուտք գործել ստադիոն:
Միանշանակ մենք պաշտոնական բողոք կներկայացնենք ՈՒԵՖԱ»,- Մարոտայի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն: