Ժերար Պիկե. «Ես լսել եմ այդ երգը»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն արձագանքել է իրենց բաժանման Շակիրայի երգին։

«Այո, իհարկե լսել եմ երգը։ Բայց ես չեմ ուզում խոսել այդ մասին: Մենք պատասխանատվություն ունենք: Ծնողները պետք է պաշտպանեն իրենց երեխաներին: Ամեն մեկն ինքն է որոշումներ կայացնում։ Չեմ ուզում խոսել այդ մասին։ Ես պարզապես ուզում եմ, որ երեխաներս լավ լինեն:

Երեխաներիս հետ միշտ մտերիմ հարաբերություններ եմ ունեցել։ Ոչինչ ինձ այնքան չի ուրախացնում, որքան նրանց երջանկությունը: Ես ամեն ինչ անում եմ իմ ձևով, փորձում եմ անել առավելագույնը: Ես լավ եմ, ուրախ եմ։»,- ասել է Պիկեն RAC1-ին տված հարցազրույցում: