«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ ակումբը պայմանագիր չի կնքելու հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ:
«Վարձակալությունը նախատեսված է միայն մեկ մրցաշրջանի համար, ուստի Ռոմելուն կվերադառնա «Չելսի» հունիսի 30-ին, անկախ նրանից, թե որքան լավ է նա խաղում մեզ համար: Այս մրցաշրջանն աննախադեպ է դարձել, նկատի ունեմ, որ աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել ձմռանը։
Լուկակուն այս մրցաշարում լավագույն մարզավիճակում չէր։ Նա դեռ չի կարողացել վերադառնալ այն օպտիմալ պայմաններին, որում գտնվում էր վերջին տարիներին»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։