Կառլո Անչելոտտին խոսել է Դիդյե Դեշամի և Կարիմ Բենզեմայի միջև ունեցած կոնֆլիկտի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի և հարձակվող Կարիմ Բենզեմայի միջև ունեցած կոնֆլիկտի մասին։

«Եթե խոսենք Դիդյե Դեշամի և Կարիմ Բենզեմայի միջև կոնֆլիկտի մասին, կարող եմ ասել, որ դա անձնական խնդիր է։

Դիդյեն իմ ֆուտբոլիստն էր, ես նրան շատ եմ հարգում։ Ես չեմ ցանկանում սրել իրավիճակը»,- ​​ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։