Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան անձեռնմխելի է թիմի համար:
«Կամավինգան այժմ անձեռնմխելի է «Ռեալի» համար և այդպես էլ կշարունակի մնալ ապագայում: Համոզված եմ, որ նա ճիշտ ուղու վրա է։
Այո, երբեմն Էդուարդոն կոպիտ սխալներ է թույլ տալիս, բայց շատերը մոռանում են նախկինում նրա անցկացրած անհավանական հանդիպումների մասին»,- ասել է Անչելոտտին։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանը թիմում է 2021 թվականի ամառվանից։