«Յուվենտուսի» հարձակվող Արկադիուշ Միլիկը ցանկանում է մնալ թիմում։
Հիշեցնենք, որ այս պահի վարձավճարով հանդես է գալիս Մասիմիլիանո Ալեգրիի թիմում։
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքերով՝ «Յուվենտուսը» նույնպես ցանկանում է թիմում պահել Միլիկին։
Աղբյուրը նշում է, որ Միլիկը «Յուվենտուսի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականի ամառ։
Ընթացիկ մրցաշրջանում Արկադիուշը Ա Սերիայում խփել է վեց գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: