Կևին դե Բրույնե. «ԱՊԼ-ն շատ է փոխվել»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն պատմել է Պրեմիեր Լիգայի մասին իր մտքերը։

«Կարծում եմ, որ այս մրցաշրջանում մենք լավ մարզավիճակում ենք: Պրեմիեր Լիգան մի փոքր փոխվել է: Աղյուսակի ստորին հատվածում գտնվող թիմերը կարող են ավելի շատ գումար ծախսել և ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստներ գնել:

Ես զգում եմ, որ բոլոր 20 թիմերը բարձր մակարդակի վրա են, ուստի կարծում եմ, որ նրանց հաղթելն ավելի ու ավելի դժվար է դառնում»,- դե Բրույնեի խոսքերն է մեջբերում BBC-ն: