Խավիեր Տեբաս. «Ցանկանում եմ Մբապպեին տեսնել «Ռեալում»»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը ցանկանում է Մադրիդի «Ռեալում» տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին:

«Մադրիդում պետք է որոշում կայացվի: Կցանկանայի Մբապպեին տեսնել Իսպանիայի առաջնությունում: Միակ թիմը, որը կարող է իրեն թույլ տալ ձեռք բերել նրան, Մադրիդի «Ռեալն» է: Ես կցանկանայի, որ նա խաղա այնտեղ, քանի որ նա կլինի մեր առաջնությունում»,- Տեբասի խոսքերը մեջբերում է Tebas AS-ը։

Նշենք, որ Մբապպեն կարող էր «Ռեալ» տեղափոխվել անցյալ ամառ, բայց ի վերջո որոշեց երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ մինչև 2025 թվականի ամառ։