«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն խոսել է ակումբի դեմ կոռուպցիայի մեղադրանքների մասին:
«Վստահ եմ, որ «Բարսելոնան» չի վճարել մրցավարներին։ Եթե ցանկանում եք դատավոր գնել, ապա դա հեշտ է անել՝ նրան տվեք սև ծրար: Դուք չեք դիմում տեխնիկական արբիտրների կոմիտեի փոխնախագահին:
Դա ոչ մի իմաստ չունի: Կարծում եմ՝ այս հաշվետվություններն ավելի շատ մարզիչների համար են։ Ֆուտբոլիստները տեղեկություն չունեին։ Նրանք փորձում են մեր ոսկե դարաշրջանը ջնջել», – Պիկեի խոսքերը մեջբերում է Sports-ը: