Հայտնի է Ալեքսանդր Պետրակովի երևանյան առաջին ասուլիսի օրը

Մարտի 17-ին՝ ժամը 12:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի առաջին ասուլիսը Հայաստանում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Եվրո 2024-ի ընտրական փուլի առաջին տուրի Հայաստան – Թուրքիա հանդիպում կկայանա մարտի 25-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 21:00-ին: