«Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելով, հայտնում է Sport1-ը։
Աղբյուրի համաձայն՝ երկու ակումբների ներկայացուցիչներն էլ նախնական բանակցություններ են վարել ֆուտբոլիստի գործակալի հետ։
Միաժամանակ, «Բորուսիան» չի ցանկանում վաճառել 25-ամյա շվեյցարացուն, իսկ անձամբ ֆուտբոլիստը, ցանկանում է առնվազն մեկ մրցաշրջան ևս անցկացնել գերմանական թիմում։
Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո: