«Բարսելոնան» առաջարկ է արել «Ատլետիկին» Ինյիգո Մարտինեսի վերաբերյալ

Ինչպես հայտնում է Sport.es-ը՝ «Բարսելոնան» հետաքրքրված է Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Ինյիգո Մարտինեսով։ «Բարսան» պատրաստ է 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 15 միլիոն եվրո, գումարած բոնուսներ։ «Կապտանռնագույնների» տնօրեն Մատեու Ալեմանին արդեն կապ է հաստատել «Ատլետիկի» գործադիր տնօրեն Ջոն Բերասատեգիի հետ և առաջարկ արել:

Բասկյան ակումբը պաշտպանի համար ցանկանում է առնվազն 50 միլիոն եվրո, ուստի գործարքը քիչ հավանական է թվում: Այնուամենայնիվ, անձամբ Մարտինեսը շատ է ոգևորված «Բարսայի» հետաքրքրությամբ և ճնշում կգործադրի իր ակումբի վրա, որպեսզի բաց թողնեն իրեն: