«Թոթենհեմը» կողմորոշվել է Հարի Քեյնի ապագայի հարցում

«Թոթենհեմը» պատրաստ չէ բաժանվել ակումբի հարձակվող Հարի Քեյնից, գրում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։

Ակումբի ղեկավարությունը տեղյակ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է 29-ամյա հարձակվողով, սակայն նրա վաճառքը նույնիսկ չի էլ դիտարկվում:

«Թոթենհեմի» հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։