Կիրակի օրը՝ մարտի 12-ին, կայացավ Լա Լիգայի 25-րդ տուրի «Ատլետիկ» – «Բարսելոնա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Միակ գոլը 45+1 րոպեին խփեց Ռաֆինյան։ Այնուամենայնիվ, հանդիպման վերջում տանտերերը կարողացան գոլ խփել, սակայն Ինյակի Ուիլյամսի գոլը մրցավարը չեղարկեց VAR-ը (ձեռքով խաղի համար)
Իսպանացի վերլուծաբան Պեդրո Մարտինն իր Twitter-ում հրապարակել է թիմերի դիրքը մրցաշարային աղյուսակում 25 տուրից հետո՝ առանց VAR-ի միջամտության։
Այսպիսով, «Բարսելոնան» և «Ռեալը» կվաստակեին 61-ական միավոր։ Մարտինը կարծում է, որ VAR-ն օգնել է «Բարսելոնային» վաստակել 4 միավոր, իսկ «Ռեալը» կորցրել է 5 միավոր դրա պատճառով։
Լա Լիգայի 26-րդ տուրում մարտի 19-ին «Կամպ Նոու» մարզադաշտում կայանալիք Էլ -Կլասիկոյից առաջ «Բարսելոնան» 65 միավորով գլխավորում է աղյուսակը՝ 9 միավորով առաջ անցնելով Մադրիդի «Ռեալից» (56)։