Իսպանիայի սպորտի բարձրագույն խորհուրդը կմիանա «Բարսելոնայի» կոռուպցիոն գործին, հայտնում է Marca-ն։
Կազմակերպության ղեկավար Խոսե Մանուել Ֆրանկոն ասել է, որ Իսպանիայի բարձրագույն սպորտային խորհուրդը պատրաստ կլինի քայլեր ձեռնարկել, հենց որ հայցը ընդունվի դատարանի կողմից։ Հաղորդվում է, որ կարելի է խոսել կազմակերպությանը՝ որպես մասնավոր դատախազ, հայցին միանալու մասին։
Մարզական բարձրագույն խորհուրդը Իսպանիայի մշակույթի և սպորտի նախարարության վարչությունն է։ Այն Իսպանիայի կառավարության գլխավոր սպորտային մարմինն է։
Ավելի վաղ «Բարսելոնայի» դատախազությունը դատական հայց է ներկայացրել ակումբի և նրա նախկին նախագահներ Խոսեպ Բարտոմեուի և Սանդրո Ռոսելի դեմ՝ տեխնիկական մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Հենրիկե Նեգրեիրային վճարումների հնարավոր կոռուպցիայի գործով։