Պեպ Գվարդիոլա. «Հոլանդը շատ ուժեղ մտածելակերպ ունի»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Լայպցիգի» դեմ խաղից առաջ կիսվել է իր կարծիքով թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղի մասին։

«Հոլանդը շատ ուժեղ մտածելակերպ ունի: Հատկապես այն պահերին, երբ նա չէր կարողանում իրացնել շանսը։ Նա միշտ փորձում է հարմարվել, նորից է փորձում։

«Բարսելոնայում» ես նման մտածելակերպով ֆուտբոլիստներ ունեի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան։