Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Մուսա Դիաբին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից։
«Արսենալն» առաջարկ կանի ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ, հայտնում է L’Equipe-ը:
Հարձակվողի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
Transfermarkt.com պորտալը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։