Մաուրիսիո Պոչետինոն որոշել է, թե որտեղ է ցանկանում աշխատել

«Պարի Սեն Ժերմենի» և «Թոթենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մերժել է ֆրսնսիական ակումբ գլխավորելու առաջարկը։

Ինչպես հայտնում է Footmercato-ն, արգենտինացի մասնագետն ակնկալում է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում և սպասում է առաջարկների «Ինտերից» և «Յուվենտուսից»։

Իտալական գրանդների գլխավոր մարզիչներ Սիմոնե Ինձագին ու Մասիմիլիանո Ալեգրին շուտով կարող են պաշտոնանկ արվել։