«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահի տունը թալանել են

Եգիպտոսում անհայտ անձինք թալանել են «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահի տունը, գրում է Al-Ahram թերթը։

Միջադեպի մասին հայտնել է ֆուտբոլիստի հարազատներից մեկը։ Հանցագործության վայր են ուղարկվել Կահիրեի քննչական վարչության աշխատակիցները։

Ներկայումս կատարվում է հետաքննություն։

Այս մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։