«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը բարձր է գնահատել «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի որոշումը՝ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։
– Տիկնիզյանը Հայաստանի հավաքականում. Գո՞հ եք նման հպատակագրմամբ։
Արդյո՞ք սա նատուրալիզացիա է: Նա ոչ բրազիլացի է, ոչ ուրուգվայցի: Ունի հայկական ազգանուն, հայկական արմատներ։ Կարծում եմ՝ նա ուներ այդ ընտրությունը։
Եվ ես ուրախ եմ, որ այսպիսի որակյալ ֆուտբոլիստ ընտրել է Հայաստանի ազգային հավաքականը։
– Էդգար Սեւիկյանը երեկ քո դեմ խաղաց։ Իսկ ի՞նչ կասես նրա մասին։
-Ես էլ կուրախանամ։ Թող բոլոր [հայերը] գան [Հայաստանի] հավաքական. Ես նրան հաջողություն մաղթեցի և ասացի. «Եթե նա ընտրի [Հայաստանը] և գա, մենք միայն ուրախ կլինենք»: ասել է Բայրամյանը Sport24-ի թղթակից Մարսել Արզումանյանին: